ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Lավագուն սմարթֆոնները՝ ըստ Business Insider-ի

Lավագուն սմարթֆոնները՝ ըստ Business Insider-ի
01.10.2019 | 11:04

Բջջային սարքերի արժեքն ու ընձեռած գործառույթ-հնրավորությունները համադրելով՝ Business Insider պարբերականը հրապարակել է լավագույն սմարթֆոների տասնյակը:

«Չինական OnePlus 7T-ն առաջին պատվավոր հորիզոնականում է: Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների շարքում այն լավագույնն է, գեղեցիկ դիզայն ու հիանալի տեսախցիկ ունի»,- գրում է պարբերականը:

Apple ընկերության՝ բոլորովին վերջերս թողարկված iPhone 11-ը երկրորդ հորիզոնականում է: Նշենք, որ սմարթֆոնը 6.1 դյույմանոց էկրան, հզոր պրոցեսոր ու որակյալ տեսախցիկ ունի:

OnePlus-ի մեկ այլ մոդելի սմարթֆոն՝ 7 Pro-ն, երրորդ հորիզոնականն է զբաղեցրել: Այն տարբերվում է հատկապես նրանով, որ գերարագ է ճանաչում ու արձագանքում մարդու մատնահետքերն և դեմքը:

«Google ընկերության երկու գաջեթներ` Pixel 3a-ն և Pixel 3a XL-ը, որ ինքնակառավարման լավ մեխանիզմ ու OLED էկրան ունեն, 4-րդ հորիզոնականում են: Լավագույն 5-յակը եզրափակում է OnePlus-ի 6T մոդելը»,- գրում է պարբերականն ու հավելում, որ ցանկում տեղ են գտել նաև Samsung Galaxy S10e-ն, Samsung Galaxy Note 10 Plus-ը, iPhone XR-ը և այլ սմարթֆոններ:

Դիտվել է՝ 4703

Մեկնաբանություններ